15:20 10 ապրիլի, 2018Եգիպտոսի բնակիչ Մոհամեդ Նուֆալը հեծանիվով Ռուսաստան կուղեւորվի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար, գրում է Reuters-ը։
24-ամյա եգիպտացին պետք է անցնի 5 հազար կմ։ Նա հույս ունի 65 օրում հասնել Մոսկվա՝ անցնելով Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքով, որպեսզի ԱԱ-2018-ում երկրպագի Եգիպտոսի հավաքականին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
28 տարվա ընդմիջումից հետո աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Եգիպտոսի հավաքականը խմբային փուլում մրցելու է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Ուրուգվայի թիմերի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.