13:09  ,  6 ապրիլի, 2018

ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Մխիթարյանը լավ տրամադրությամբ զրուցել է Սլուցկու հետ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում վնասվածք ստացած Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումից հետո լավ տրամադրությամբ զրուցել է ԲԿՄԱ-ի, Ռուսաստանի հավաքականի եւ անգլիական «Հալ Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ: Տեսանյութը Ինստագրամում հրապարակել է ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը հաղթել է 4:1 հաշվով, 29-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով