01:52  ,  19 ապրիլի, 2024

ԵԼ․ «Մարսելը» 11-մետրանոցներով հաղթեց «Բենֆիկային» (տեսանյութ)

Ֆրանսիական «Մարսելը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» պորտուգալական «Բենֆիկային» հիմնական եւ լրացուցիչ ժամանակում հաղթեց 1:0 հաշվով։

Նշանակվեցին հետխաղային 11-մետրանոցներ, որոնց արդյունքում «Մարսելն» առավելության հասավ 3:2 հաշվով։

Առաջին խաղում «Մարսելը» պարտվել էր 1:2 հաշվով։

«Մարսել» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0, 11մ՝ 3:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Ֆարիս Մումբանյա, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով