19:44  ,  4 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ մարտի լավագույն գոլը (տեսանյութ) անգլիական թիմի խաղացողների կատարմամբ ճանաչվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

Մխիթարյանի գոլը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 63 տոկոսը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ճանաչվել էր նաեւ Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 

Մարտին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news