19:44 4 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ մարտի լավագույն գոլը (տեսանյութ) անգլիական թիմի խաղացողների կատարմամբ ճանաչվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։
Մխիթարյանի գոլը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 63 տոկոսը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ճանաչվել էր նաեւ Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մարտին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.