12:05  ,  16 մարտի, 2018

Ալեքսանդր Կոկորինը բաց կթողնի ԱԱ-2018-ը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը լուրջ վնասվածք է ստացել գերմանական «Լայպցիգի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (1։1)։

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների պառտվածք, հայտնում է «Զենիթի» կայքը։

«Լայպցիգի» դեմ խաղում Կոկորինը վնասվածք ստացել էր սկզբնամասում եւ փոխարինվել 8-րդ րոպեին։ Ռուսական մամուլի համաձայն՝ նա բաց կթողնի այս ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը։ Սովորաբար այդպիսի վնասվածքից վերականգնվելու համար պահանջվում է 6-9 ամիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով