18:41  ,  22 փետրվարի, 2018

ՀՖՖ. Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ, հաղորդում է ffa.am-ը:

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպել է Յուրչենկոյի հետ եւ կրկին ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը տեսնել ֆուտբոլիստին Հայաստանի հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ ազգային հավաքականում, սակայն դեռեւս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաեւ իրավական բնույթի այլ անորոշություններ, հետեւաբար կպահանջվի որոշակի ժամանակ եւ հետագա քննարկումներ իրեն ներկայացնող մասնագետների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունկի աշխատանքները եւ հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում