Հայաստանում ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի խաղերը։
Վերջին՝ երրորդ տուրում, Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, միմյանց հետ մրցեցին Իտալիայի և Ֆրանսիայի Մ-17 հավաքականները։ 1։0 հաշվով հաղթեցին իտալացիները։
10-րդ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի թիմը։ Երկրորդ տեղից որակավորման երկրորդ փուլի A լիգայի ուղեգիր նվաճեց Ֆրանսիայի հավաքականը։ Հայաստանի Մ-17 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլի B լիգայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:27 , 17 նոյեմբերի
16:19 , 17 նոյեմբերի
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի