18:41 22 փետրվարի, 2018Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ, հաղորդում է ffa.am-ը:
ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպել է Յուրչենկոյի հետ եւ կրկին ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը տեսնել ֆուտբոլիստին Հայաստանի հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ ազգային հավաքականում, սակայն դեռեւս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաեւ իրավական բնույթի այլ անորոշություններ, հետեւաբար կպահանջվի որոշակի ժամանակ եւ հետագա քննարկումներ իրեն ներկայացնող մասնագետների հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունկի աշխատանքները եւ հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.