18:02  ,  16 նոյեմբերի, 2026

ԵԼ. «Զալցբուրգ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման տոմսերը հասանելի են նաեւ հայ երկրպագուների համար

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի ավստրիական «Զալցբուրգին»։

Հայ երկրպագուների համար տոմսերը հասանելի են առցանց։ Գինը 15 հազար դրամ է։

«Հայեր ջա՛ն , Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:45 (Ավստրիայի ժամանակով) մեկնարկելիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի հինգերորդ տուրի «Զալցբուրգ» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը ՄԵՆՔ ունենք ՁԵՐ աջակցության կարիքը։

Դուք կարող եք հայ երկրպագուների սեկտորի տոմս գնել EVENTHUB-ի կայքում։

Արի՛ մարզադաշտ և աջակցի՛ր «Արարատ-Արմենիային»։

ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News