13:07  ,  17 նոյեմբերի, 2026

Սկալոնի․ Ուրախ կլինենք տեսնել Մեսիին Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբում

Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին չի բացառել, որ 2030թ․ աշխարհի առաջնության ժամանակ ազգային թիմի մարզչական շտաբում կլինի Լիոնել Մեսին, որն ավարտել է կարիերան հավաքականում։

«Կարծում եմ Մեսին 2030 թվականին դեռ ֆուտբոլ կխաղա։ Բայց հիմա, երբ իմ օգնական Վալտեր Սամուելը հեռանում է հավաքականից, ուրախ կլինենք տեսնել Մեսիին հավաքականի մարզչական շտաբում, երբ նա ցանկանա»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Motivaciones Fútbol-ը։

Սկալոնին պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ երկարաձգել է մինչեւ 2030թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print