23:04  ,  7 փետրվարի, 2018

Օզբիլիս. Հույս ունեմ օգնել նոր թիմակիցներիս հասնել մեծ նվաճումների

Թուրքական «Բեշիկթաշից» վարձակալությամբ Տիրասպոլի «Շերիֆ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ներկայացվել է նոր ակումբում:

«Երջանիկ եմ վարձակալությամբ հանդես գալ «Շերիֆում»: Հույս ունեմ, որ երկու կողմերի համար էլ կլինի հաջող համագործակցություն: Հույս ունեմ ուժ հավաքել, կրկին խաղալ եւ օգնել ակումբին եւ նոր թիմակիցներիս հասնել մեծ նվաճումների եւ լինել ուժեղ, քան երբեւէ»,- Ինստագրամում գրել է Օզբիլիսը, որը նաեւ շնորհակալություն է հայտնել «Բեշիկթաշի» մինչեւ 21 տարեկանների թիմի մարզչական շտաբին եւ խաղացողներին նախորդ ամսվա համար:

27-ամյա ֆուտբոլիստը միացել է թուրքական Բելեկում հավաք անցկացնող մոլդովական ակումբին եւ կնքել պայմանագիր։

Օզբիլիսը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» էր տեղափոխվել «Բեշիկթաշ», որի գլխավոր թիմում հազվադեպ էր խաղում: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքում», Կրասնոդարի «Կուբանում» ու իսպանական «Ռայո Վալեկանոյում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս