22:40  ,  7 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը պայմանագիր կնքեց «Վեստ Հեմի» հետ

Ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան երկարաժամկետ պայմանագիր է կնքել անգլիական «Վեստ Հեմի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Երջանիկ եմ վերադառնալ Պրեմյեր լիգա: Շնորհակալ եմ ակումբին այս հնարավորության համար եւ պատրաստ եմ կատարել իմ աշխատանքը»,- Էվրայի խոսքը մեջբերում է «Վեստ Հեմի» թվիթերյան էջը:

36-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մոնակոյում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում» եւ «Մարսելում»:

Նոյեմբերին ՈւԵՖԱ-ն որակազրկել էր Էվրային պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշի» դեմ Եվրոպայի լիգայի խաղից առաջ «Մարսելի» երկրպագուի գլխին ոտքով հարվածելու համար: Էվրան կարմիր քարտ էր ստացել մինչեւ հանդիպման մեկնարկը:

ՈւԵՖԱ-ի որակազրկումը վերաբերում է եվրագավային հանդիպումներին մինչեւ 2018թ. հունիսի 30-ը: Ֆուտբոլիստը տուգանվել է 10 հազար եվրոյով, «Մարսելը»՝ 25 հազար եվրոյով:

Դրանից հետո ֆրանսիական ակումբը խզել էր Էվրայի պայմանագիրը:

Ֆոտո՝ twitter.com/WestHamUtd

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս