21:10  ,  7 փետրվարի, 2018

Իսկոն դժգոհ է, որ Զիդանը նախապատվությունը տալիս է Ռոնալդուին, Բեյլին եւ Բենզեմային

Մադրիդի «Ռեալում» առկա են տարաձայնություններ ֆուտբոլիստների միջեւ եւ մարզչական շտաբի հետ: Արքայական ակումբի իսպանացի կիսապաշտպան Իսկոն դժգոհ է, որ թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնարկային կազմում նախապատվությունը տալիս է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, ուելսցի Գարեթ Բեյլին եւ ֆրանսիացի Քարիմ Բենզեմային, թեեւ նրանք լավ մարզավիճակում չեն, գրում է Diario Gol-ը:

25-ամյա Իսկոն կարծում է, որ Ռոնալդուն ավելի շատ զբաղված է երեխաների խնամքով, ճանապարհորդություններով, ավտոմեքենաներով եւ հյուրանոցային բիզնեսով, քան ֆուտբոլով: Բեյլը շատ ժամանակ է հատկացնում գոլֆին, իսկ Բենզեման գիշերային ակումբների մշտական հաճախորդ է: Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն էլ լավ մարզավիճակը կորցրել է NBA-ի բասկետբոլային հանդիպումները դիտելու համար ռեժիմը խախտելու հետեւանքով:

Իսպանիայի առաջնության 22 տուրից հետո «Ռեալը» 39 միավարով չորրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 19 միավոր:

Ֆոտո՝ facebook.com/RealMadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս