18:42  ,  7 փետրվարի, 2018

Ռոնալդու․ Հայր դառնալն ինձ հետ տեղի ունեցած լավագույն բանն է

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ հայր դառնալն իր կյանքի գլխավոր նվաճումն է։

«Ես երջանիկ մարդ եմ բոլոր առումներով։ Պրոֆեսիոնալ կարիերայում վերջին 2 տարիները ֆանտաստիկ էին ինձ համար, քանի որ կարեւոր տիղոսներ նվաճեցի ինչպես ակումբի հետ, այնպես էլ հավաքականի։ Բացի այդ, զգում եմ, որ կարող եմ բարձր մակարդակում խաղալ եւս մի քանի տարի։

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա ինձ դուր է գալիս ժամանակ անցկացնել երեխաներիս, ընկերուհուս, ընտանիքիս մյուս անդամների եւ ընկերներիս հետ։ Ես երջանիկ եմ։ Հայր դառնալը լավագույն բանն է, որը երբեւք տեղի է ունեցել ինձ հետ»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին ծնվել էր Ռոնալդուի չորրորդ զավակը: Իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել նրանից: Նորածին աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Այս տարվա հունիսի 8-ին պորտուգալացի ֆուտբոլիստը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Ֆոտո՝ https://twitter.com/Cristiano

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս