11:11  ,  7 փետրվարի, 2018

8 տարի անց Դի Մարիան դարձավ հեթ-տրիկի հեղինակ

ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում 3 գնդակ ուղարկելով «Սոշոյի» դարպասը, հեթ-տրիկի հեղինակ է դարձել 8 տարվա դադարից հետո:

Նախորդ անգամ 29-ամյա Դի Մարիան հեթ-տրիկ ձեւակերպել էր 2010 թվականի փետրվարին, երբ Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում 3 գնդակ էր ուղարկել «Լեյշոեշի» դարպասը, գրում է Opta-ն:

2010-ին «Բենֆիկայից» հեռանալուց հետո արգենտինացին հանդես է եկել նաեւ Մադրիդի «Ռեալում» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հիշեցնենք, որ այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթնաակ էր տարել 4:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Դի Մարիան աչքի էր ընկել առաջին, 58-րդ եւ 62-րդ րոպեներին:

Ֆոտո՝ https://twitter.com/psg_inside

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս