12:45  ,  7 փետրվարի, 2018

Nike-ի նվերը Ռոնալդուին (ֆոտո)

Nike-ը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նվեր է հանձնել ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ:

Պորտուգալիայի հավաքականի ավագը ստացել է մարզական կոշիկներ, որի լուսանկարը տեղադրել է Instagram-ում:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խաղացել է նաեւ Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2003-2009), իսկ «Ռեալում»հանդես է գալիս 2009 թվականից: Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ. հունիսին

Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն նորամուտը նշել է 2003-ին եւ անցկացրած 147 խաղում խփել է 79 գոլ: Նա Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ 2016-ին դարձել է նաեւ Եվրոպայի չեմպիոն:

Ակումբային կարիերայում պորտուգալացի հարձակվողը դարձել է Անգլիայի եռակի ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն, 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում եւ 4 անգամ նվաճել աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչումը: Կարիերայի ընթացքում Ռոնալդուն նվաճել է 24 տիտղոս: Նա ունի 4 զավակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս