Merci, Auba! pic.twitter.com/BBT3brVXMU
— Borussia Dortmund (@BVB) January 31, 2018
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է գերմանական ակումբի կայքը:
«Արսենալի» կայքը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացվել է ակումբի համար ռեկորդային գումարով, որի չափը չի նշվում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Օբամեյանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը կվճարի 63 միլիոն եվրո: «Արսենալում» հարձակվողը կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մասնակցել է 16 խաղի, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» էր տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 213 խաղ եւ խփել 172 գոլ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը Օբամեյանգի հետ 2013-2016-ը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:28 , 16 սեպտեմբերի
01:15 , 16 սեպտեմբերի
23:09 , 15 սեպտեմբերի
23:05 , 15 սեպտեմբերի
22:57 , 15 սեպտեմբերի
22:04 , 15 սեպտեմբերի
21:21 , 15 սեպտեմբերի 
20:01 , 15 սեպտեմբերի
19:22 , 15 սեպտեմբերի 
19:08 , 15 սեպտեմբերի