15:15 31 հունվարի, 2018Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է գերմանական ակումբի կայքը:
«Արսենալի» կայքը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացվել է ակումբի համար ռեկորդային գումարով, որի չափը չի նշվում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Օբամեյանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը կվճարի 63 միլիոն եվրո: «Արսենալում» հարձակվողը կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մասնակցել է 16 խաղի, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» էր տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 213 խաղ եւ խփել 172 գոլ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը Օբամեյանգի հետ 2013-2016-ը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.