Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Խամես Ռոդրիգեսն ավարտեց կարիերան Կոլումբիայի ազգային հավաքականում։
35-ամյա կիսապաշտպանը վերջին անգամ ազգային թիմի կազմում մասնակցել էր Շվեյցարիայի թիմի հետ դիմակայությանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։
«Այդ պահը եկավ։ Շնորհակալ եմ ազգային թիմին ամեն հանդիպման, ուրախության, արցունքի եւ երազանքի համար։ Կոլումբիայի հավաքականում խաղալը իմ կյանքի մեծագույն պարգեւներից մեկն էր։ Շնորհակալություն Կոլումբիա ընդմիշտ»,- գրել է Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում։
Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել է 131 հանդիպման, խփել է 31 գոլ, կատարել 43 գոլային փոխանցում, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե եւ բրոնզե մեդալակիր։
Ռոդրիգեսը 2014թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է։
Այս ամռանը նա վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Աթլետիկո Նասյոնալի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:09 , 15 սեպտեմբերի
23:05 , 15 սեպտեմբերի
22:57 , 15 սեպտեմբերի
22:04 , 15 սեպտեմբերի
21:21 , 15 սեպտեմբերի 
20:01 , 15 սեպտեմբերի
19:22 , 15 սեպտեմբերի
19:08 , 15 սեպտեմբերի 
18:11 , 15 սեպտեմբերի
17:39 , 15 սեպտեմբերի