01:15  ,  16 սեպտեմբերի, 2026

«Արսենալն» ու «Լիվերպուլը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլը», «Ֆուլհեմն» ու «Բրենթֆորդը» դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» հյուրընկալվեց «Իպսվիչ Թաունին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով (տեսանյութ

«Լիվերպուլն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ հաղթեց 3:1 հաշվով (տեսանյութ

«Ֆուլհեմը» 3:2 հաշվով պարտության մատնեց «Վեստ Հեմին»։

«Բրենթֆորդն» ուժեղ էր «Ռեդինգից»՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում