Գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտան» եւ ինչպիսի դիմակայություն է մեզ սպասվում: Մեր խնդիրը վաղվա խաղում նրանց թույլ կողմերը գտնելն է լինելու: Մեզ համար միանշանակ գլխավոր խնդիրը հաղթելն է լինելու:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոնը կընդունի չեխական «Սպարտա Պրահային»։
«Մեկ տարի առաջ խաղացինք «Սպարտայի» հետ եւ չկարողացանք հաղթել այդ դիմակայությունում: Դրանից հետո մեզ համար շատ լավ ժամանակներ սկսվեցին, հաղթեցինք Հայաստանի առաջնությունում եւ որակավորվեցինք Չեմպիոնների լիգայում:
Մեր հաղթանակի գրավականը պետք է լինի մեր անցած ճանապարհը, որովհետեւ շատ մեծ ու ճանապարհ անցանք: Առաջին հերթին մեր ֆուտբոլիստների արժանիքն է, որ հասել ենք այստեղ՝ ճանապահին հաղթելով տարբեր երկրների չեմպիոններին: Վաղվա խաղում մեր գլխում պետք է ունենանք նախորդ խաղի պարտությունն ու փորձել հաղթել:
Ամեն ինչ անելու ենք՝ մեր առավելագույն ուժով խաղանք, չկորցնենք կենտրոնացվածությունը: Հիշում եմ, որ նախորդ խաղում մենք 10 րոպե կորցրինք կենտրոնացվածությունը, ինչի արդյունքում պարտվեցինք: Այս անգամ չպետք է թույլ տանք, որ այդպես լինի:
Ուսումնասիրել եմ «Սպարտայի» խաղերը, արդյունքները: Նրանց համար լավագույն ժամանակները չեն: Ուսումնասիրելով նրանց խաղը պատրաստվել ենք վաղվա խաղին:
Վաղը ունենալու ենք դժվար պահեր, եւ շատ կուզեի, որ երկրպագուները գային մարզադաշտ եւ աջակցեին մեզ:
Մրցակցից որեւէ մեկին չեմ առանձնացնի: Նրանց հարձակման գիծը շատ ուժեղ է: Պետք է հարձակման գծի ֆուտբոլիստների վրա առավել ուշադիր լինենք:
Գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտան» եւ ինչպիսի դիմակայություն է մեզ սպասվում: Մեր խնդիրը վաղվա խաղում նրանց թույլ կողմերը գտնելն է լինելու: Մեզ համար միանշանակ գլխավոր խնդիրը հաղթելն է լինելու:
Մեր հիշողության մեջ վառ է նախորդ դիմակայությունը, բայց դրանից հետո շատ բան է փոխվել: Կարող եմ ասել, որ «Սպարտան» այժմ ավելի ուժեղ թիմ է, անհատական պայքարում, թիմային խաղում նրանք ավելի են ուժեղացել: Այս առումով, մենք շատ լավ պատրաստված պետք է դուրս գանք խաղադաշտ: Մեզ իսկապես շատ բարդ հանդիպում է սպասվում:
Մոտիվացիայի խնդիր չունենք: Ես մեծ ցանկություն ունեմ նախորդ տարվա պարտությունից հետո այս խաղում հաղթել: Մեր թիմը մեծ դժվարություններ է հաղթահարել եւ որեւէ պատահականություն չի եղել, որ հայտնվել ենք այս փուլում: Գլխավոր ցանկությունս այն է, որ վաղը մրցակցային ոգի ունենալուց բացի նաեւ վայելենք խաղը:
«Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին 16-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:45-ին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:01 , 15 սեպտեմբերի
19:22 , 15 սեպտեմբերի
19:08 , 15 սեպտեմբերի 
18:11 , 15 սեպտեմբերի
17:39 , 15 սեպտեմբերի
17:08 , 15 սեպտեմբերի 
16:49 , 15 սեպտեմբերի
16:05 , 15 սեպտեմբերի
15:37 , 15 սեպտեմբերի
15:02 , 15 սեպտեմբերի