16:00  ,  3 դեկտեմբերի, 2017

8 ամիս անց Գեւորգ Ղազարյանը վերադարձել է խաղադաշտ

Պորտուգալական «Մարիտիմուի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձել է խաղադաշտ:

Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմուն» 1:1 հաշվով է ավարտել «Մորեյրենսեի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ Ղազարյանը 74-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման: Դա 29-ամյա կիսապաշտպանի առաջին հանդիպումն էր 8 ամիս առաջ ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որը կայացել էր մարտի 26-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում