12:15  ,  18 նոյեմբերի, 2017

ԱԱ-2018-ում ամենաթանկ կազմն ունի Բրազիլիայի հավաքականը

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցներից ամենաթանկը Բրազիլիայի հավաքականի կազմն է: Transfermarkt-ի հաշվարկներով՝ բրազիլացիների բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 671,5 միլիոն եվրո:

Բրազիլիայի հավաքականին հաջորդում են Իսպանիայի (643,5 միլիոն), Գերմանիայի (636,5 միլիոն), Ֆրանսիայի (636,5 միլիոն) եւ Արգենտինայի (528.5 միլիոն) հավաքականները: Ամենաէժան կազմն ունի Պանամայի հավաքականը՝ 5.25 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղներն արդեն հայտնի են:

А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.

В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:

С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով