12:15 18 նոյեմբերի, 2017Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցներից ամենաթանկը Բրազիլիայի հավաքականի կազմն է: Transfermarkt-ի հաշվարկներով՝ բրազիլացիների բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 671,5 միլիոն եվրո:
Բրազիլիայի հավաքականին հաջորդում են Իսպանիայի (643,5 միլիոն), Գերմանիայի (636,5 միլիոն), Ֆրանսիայի (636,5 միլիոն) եւ Արգենտինայի (528.5 միլիոն) հավաքականները: Ամենաէժան կազմն ունի Պանամայի հավաքականը՝ 5.25 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղներն արդեն հայտնի են:
А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.
В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:
С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:
D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.