Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Սանկտ Պետերբուրգում 3:0 հաշվով հաղթեց «Զենիթին»: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, որում դուբլի հեղինակ դարձավ պերուացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը:
Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» վաստակեց 32 միավոր եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»:
Եկատերինբուրգի «Ուրալը» 1:1 հաշվով ավարտեց Պերմի «Ամկարի» դեմ արտագնա խաղը: Հայասատանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց հյուրերի պահեստայինների թվում, իսկ Էդգար Մանուչարյանը չէր հայտավորվել «Ուրալի» կազմում: Եկատերինբուրգի թիմը 23 միավորով չորրորդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 0:3
Ջեֆերսոն Ֆարֆան, 58, 70, Ալեքսեյ Միրանչուկ, 77
«Ամկար» - «Ուրալ»՝ 1:1
Միխայիլ Սիվակով, 22 (11մ) – Ալեքսեյ Եվսեեւ, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում