16:29  ,  28 հոկտեմբերի, 2017

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները (ֆոտո)

Երեւանի «Դինամո» մարզապալատում տեղի են ունեցել բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչները (NEWS.am Sport Live):

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոններ են դարձել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ),  Վահե Բադալյանը (52 կգ), Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Արարատ Գյուլբանգյանը (64 կգ), Գառնիկ Պապիկյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ),  Արտյոմ Գալստյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+91 կգ):

Կանանց պայքարում Հայաստանի չեպիոնները որոշվել են 3 քաշային կարգերում՝ 48, 57 եւ 64:

48 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մարիամ Սանոսյանը, 57 կգ՝ Լիլիթ Դալաքյանը, 64 կգ քաշում՝ Աշխեն Հովհաննիսյանը:

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել է շուրջ 90 բռնցքամարտիկ մարզերից եւ Երեւանից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով