16:29 28 հոկտեմբերի, 2017Երեւանի «Դինամո» մարզապալատում տեղի են ունեցել բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչները (NEWS.am Sport Live):
Տղամարդկանց Հայաստանի չեմպիոններ են դարձել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Արարատ Գյուլբանգյանը (64 կգ), Գառնիկ Պապիկյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Արտյոմ Գալստյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+91 կգ):
Կանանց պայքարում Հայաստանի չեպիոնները որոշվել են 3 քաշային կարգերում՝ 48, 57 եւ 64:
48 կգ քաշայինների պայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մարիամ Սանոսյանը, 57 կգ՝ Լիլիթ Դալաքյանը, 64 կգ քաշում՝ Աշխեն Հովհաննիսյանը:
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել է շուրջ 90 բռնցքամարտիկ մարզերից եւ Երեւանից:
Լուսինե Շահբազյան



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.