Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հանդիպեցին չեմպիոն «Բավարիան» ու փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բավարիան»՝ 5:4: Մյունխենցիներից Լեւանդովսկին, Ալաբան, Հումելսը, Ռուդին ու Ռոբենը չվրիպեցին: «ՌԲ Լայպցիգից» արդյունավետ չիրացրեց Տիմո Վերները: Սեյվ կատարեց «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը:
1/8 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել նաեւ Դորտմունդի «Բորուսիան», «Ֆրայբուրգը», «Վերդերը», «Հայդենհեյմը», «Նյուրնբերգը», «Պադերբորնը», «Շալկեն», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Մայնցը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Բայերը», «Վոլֆսբուրգը», «Շտուտգարտը», «Ինգոլշտադտը», «Քյոլնը»:
Գերմանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ
«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 1:1 (11մ՝ 4:5)
Էմիլ Ֆորսբերգ, 68, 11մ - Տիագո Ալկանտարա, 73
Հեռացում՝ Նաբի Կեյտա («ՌԲ Լայպցիգ»), 53, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում