01:33 26 հոկտեմբերի, 2017Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հանդիպեցին չեմպիոն «Բավարիան» ու փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բավարիան»՝ 5:4: Մյունխենցիներից Լեւանդովսկին, Ալաբան, Հումելսը, Ռուդին ու Ռոբենը չվրիպեցին: «ՌԲ Լայպցիգից» արդյունավետ չիրացրեց Տիմո Վերները: Սեյվ կատարեց «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը:
1/8 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել նաեւ Դորտմունդի «Բորուսիան», «Ֆրայբուրգը», «Վերդերը», «Հայդենհեյմը», «Նյուրնբերգը», «Պադերբորնը», «Շալկեն», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Մայնցը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Բայերը», «Վոլֆսբուրգը», «Շտուտգարտը», «Ինգոլշտադտը», «Քյոլնը»:
Գերմանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ
«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 1:1 (11մ՝ 4:5)
Էմիլ Ֆորսբերգ, 68, 11մ - Տիագո Ալկանտարա, 73
Հեռացում՝ Նաբի Կեյտա («ՌԲ Լայպցիգ»), 53, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.