15:42  ,  11 հոկտեմբերի, 2017

Լիոնել Մեսի vs Էկվադորի հավաքական (ֆոտոշարք)

Տեսանյութում ներկայացված են ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճած Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասնակցությամբ լավագույն դրվագներն Էկվադորի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում:

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում կայացած խաղում աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները 3:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել «Բարսելոնայի» հարձակվողի հեթ-տրիկի շնորհիվ եւ նվաճել ուղեգիր:

Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները, իսկ Պերուն իրավունք ստացավ մասնակցել անցումային խաղերի: Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականը վերջին տուրում 0:3 հաշվով պարտվեց բրազիլացիներին եւ, գրավելով 6-րդ տեղը, լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով