15:42 11 հոկտեմբերի, 2017Տեսանյութում ներկայացված են ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճած Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասնակցությամբ լավագույն դրվագներն Էկվադորի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում:
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում կայացած խաղում աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները 3:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել «Բարսելոնայի» հարձակվողի հեթ-տրիկի շնորհիվ եւ նվաճել ուղեգիր:
Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները, իսկ Պերուն իրավունք ստացավ մասնակցել անցումային խաղերի: Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականը վերջին տուրում 0:3 հաշվով պարտվեց բրազիլացիներին եւ, գրավելով 6-րդ տեղը, լքեց պայքարը:











The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.