09:58 11 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները: Այս գիշեր անցկացվել են վերջին՝ 18-րդ տուրի խաղերը:
Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիրն ու առաջին տեղը վաղուց ապահոված բրազիլացիները տանը 3:0 հաշվով հաղթեցին Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականին, որն այս պարտության պատճառով նահանջեց 6-րդ տեղ եւ լքեց պայքարը:
Աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները 3 խաղ անընդմեջ չհաղթելուց հետո հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Էկվադորի թիմի նկատմամբ եւ բարձրացան երրորդ տեղ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որն անցկացրեց հրաշալի հանդիպում:
Ուրուգվայը տանը 4:2 հաշվով ուժեղ գտնվեց Բոլիվիայից եւ գրավեց երկրորդ տեղը, իսկ Պերուն ու Կոլումբիան բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1: Կոլումբիան ուղեգիր նվաճեց չորրորդ տեղով, իսկ պերուացիները գրավեցին 5-րդ տեղն ու ուղեգրի համար պայքարը կշարունակեն անցումային խաղերում: Պարագվայցիները տանը նվազագույն հաշվով պարտվեցին Վենեսուելայի թիմին, որին հաղթելու դեպքում կնվաճեին ուղեգիր:
Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճում 1-4-րդ տեղ գրաված հավաքականները, իսկ 5-րդ տեղի թիմը մասնակցում է անցումային խաղերի:
Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը խփեց 10 գոլ:
Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 18-րդ տուր
Էկվադոր – Արգենտինա՝ 1:3
Ռոմարի Իբարա, 1 – Լիոնել Մեսի, 12, 20, 62
Բրազիլիա – Չիլի՝ 3:0
Պաուլինյո, 55, Գաբրիել Ժեզուս, 57, 90+3
Պերու – Կոլումբիա՝ 1:1
Պաոլո Գերերո, 76 – Խամես Ռոդրիգես, 56
Պարագվայ – Վենեսուելա՝ 0:1
Յանգել Հերերա, 84
Հեռացում՝ Գուստավո Գոմես, 90 – Անգել Ռոմերո, 90
Ուրուգվայ – Բոլիվիա՝ 4:2
Մարտին Կասերես, 40, Էդինսոն Կավանի, 42, Լուիս Սուարես, 60, 72 – Գաստոն Սիլվա, 24 (ինքնագոլ), Դիեգո Գոդին, 79 (ինքնագոլ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.