09:33  ,  10 հոկտեմբերի, 2017

Իսլանդիան ամենափոքր բնակչությամբ երկիրն է, որը նվաճում է աշխարհի առաջնության ուղեգիր

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը, նվաճելով Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր, պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

Իսլանդիան կդառնա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հանդես եկած ամենափոքր բնակչությամբ երկիրը: Իսլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 330 հազար մարդ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Տրինիդադ եւ Տոբագոյին (բնակչությունը՝ 1,3 միլիոն մարդ), փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսլանդիայի հավաքականն առաջին տեղը գրավեց ընտրական I խմբում, որում հավաքեց 22 միավոր: Երկրորդ տեղը 20 միավորով գրավեց Խորվաթիայի հավաքականը, որը նվաճեց անցումային խաղերի ուղեգիր: Ուկրաինան պայքարն ավարտեց 17 միավորով, Թուրքիան՝ 15, Ֆինլանդիան՝ 9, իսկ Կոսովոն՝ 1:

Նախորդ տարի Իսլանդիայի հավաքականը մասնակցել էր նաեւ Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ին, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով