09:33 10 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը, նվաճելով Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր, պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
Իսլանդիան կդառնա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հանդես եկած ամենափոքր բնակչությամբ երկիրը: Իսլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 330 հազար մարդ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր Տրինիդադ եւ Տոբագոյին (բնակչությունը՝ 1,3 միլիոն մարդ), փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի հավաքականն առաջին տեղը գրավեց ընտրական I խմբում, որում հավաքեց 22 միավոր: Երկրորդ տեղը 20 միավորով գրավեց Խորվաթիայի հավաքականը, որը նվաճեց անցումային խաղերի ուղեգիր: Ուկրաինան պայքարն ավարտեց 17 միավորով, Թուրքիան՝ 15, Ֆինլանդիան՝ 9, իսկ Կոսովոն՝ 1:
Նախորդ տարի Իսլանդիայի հավաքականը մասնակցել էր նաեւ Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ին, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.