20:10  ,  7 հոկտեմբերի, 2017

Արթուր Պետրոսյան. Ժոզե Մոուրինյոն չի խնդրել, որ Հենրիխ Մխիթարյանին խնայեմ այս խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի մայրաքաղաք Ատանայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է ղազախների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպման մասին:

«Գիտեմ, որ Ղազախստանի թիմի 3 խաղացողներ հանդես չեն գալու, եւ որ Յուրի Լոգվինենկոն կմասնակցի խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի հանդիպման վրա: Ղազախստանի հավաքականի համար սա վերջին տնային խաղն է, եւ նրանք տրամարդված են հաղթանակի: Ինձ թվում է, որ սա հեղինակության հանդիպում է 2 թիմերի համար էլ: Սպասում եմ, որ լինելու է լարված խաղ:

Համաձայն չեմ, որ այս թիմերի միջեւ երեւանյան խաղում որոշիչ եղավ միայն Մխիթարյանի գործոնը: Ֆուտբոլը թիմային խաղ է, եւ եթե մեր տղաները չօգնեին նրան, այդ հաղթանակը չէր լինի: Սակայն այն, որ Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, իսկական ավագ եւ միշտ փորձում է օգնել թիմին, դա միանշանակ է:

Փորձարկումներ չեն լինելու: Մեր հետ այստեղ եկած որոշ խաղացողներ կստանան խաղալու հնարավորություն: Ինչ վերաբերում է դարպասապահին, ապա նախորդ խաղում սխալվեց ոչ միայն նա: Թիմում զրուցել ենք այդ թեմայով: Բոլորը գիտեն, որ այդպիսի ցավալի պարտությունը մոռանալը բարդ է, բայց վստահ ենք, որ տղաները կձգտեն:

Բոլորը գիտեն, որ դարպասապահի դիրքը պրոմբելմատիկ է մեր թիմում: Ֆուտբոլը չի մնում նույն տեղում, եւ ես հույս ունեմ, որ մեր հավաքականում հանդես եկող դարպասապահները պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կաճեն խաղից խաղ: Իսկ այլ տարբերակներ մենք չունենք: Այդպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ Գրիգոր Մելիքսեթյանին դաշտ դուրս բերելը ճիշտ կլինի:

Անկեղծ ասած, Ժոզե Մոուրինյոն չի խնդրել, որ Մխիթարյանին խնայեմ այս խաղում, Հենրիխը՝ նույնպես: Նա պատրաստ է հանդիպմանը»,- ասել է մարզիչը:

Հարցին, թե ինչու Հայաստանի, Ղազախստանի եւ ԽՍՀՄ մյուս նախկին երկրները վերջին տարիներին հաջող հանդես չեն գալիս ընտրական փուլերում, Արթուր Պետրոսյանը պաասխանել է.

«Երեւի, կա մտածելակերպի խնդիր: Մենք չենք կարողանում սպասել: Մենք մտածում ենք, որ հաջողությունը պետք է գա վաղը, իսկ ավելի լավ է՝ այսօր: Մեզ չի հաջողվում ստեղծել երկարաժամկետ ծրագիր եւ տարիների ընթացքում հետեւել դրա իրացմանը: Կա այդպիսի հոգեբանություն, որ եթե ներդրել ես 1000 դոլար, ապա վաղը պետք է ստանաս 3 հազար: Եթե չի ստացվում մեկի մոտ, գալիս են մյուսները: Ինձ թվում է, որ բոլորի մոտ կա այդ խնդիրը: Ես երկար տարիներ աշխատել եմ արտասահմանում: Այնտեղ կար ծրագիր եւ տասնամյակի ընթացքում հետեւում էին դրան: Նման բան չկա: Օրինակի համար վերցնենք երիտասարական ֆուտբոլը: Մարզիչը չհասավ արդյունքի, պարտվեց 3 խաղ, նրան հեռացնում են: Բոլորին փոխում են մի քանի անհաջողությունից հետո: Կարծում եմ՝ մեր երկրներն ունեն ընդհանուր խնդիր»,- ասել է Պետրոսյանը:

Ղազախստանի հավաքականի մասին գյումրեցի մասնագետը նշել է հետեւյալը. «Անկեղծ, զարմացած եմ, որ դուք ունեք ընդամենը 2 միավոր: Ես դիտել եմ ղազախների բոլոր խաղերը, եւ նրանք լավ տեսք ունեին: Նրանք կարող են լավ կազմակերպվածություն ցուցադրել պաշտպանությունում, վտանգավոր գրոհել, խաղալ կարճ փոխանցումներով, պաշտպանությունից արագ անցնել հարձակման, այդ պատճառով նման արդյունքը զարմացնում է ինձ: Երեւի, ինչ-որ բան չի հերիքում գրոհի եզրափակիչ փուլում, բայց այլ թիմի խաղը վերլուծելն իմ աշխատանքը չէ: Ղազախստանի հավաքականն ունի լավ մարզչական շտաբ եւ նրանք կարող են ենթադրություններ անել, թե ինչը պետք է շտկել, որպեսզի ավելի հաջող հանդես գան հաջորդ ընտրական փուլում»,- փոխանցում է KazFootball.kz-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստան - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին  Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով