12:44  ,  6 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Ղազախստան - Հայաստան խաղի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը:

Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Տյանը: Եզրային մրցավարներն են՝ Անդրեյ Բոդյանը եւ Վիկտոր Մարդարին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով