12:44 6 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը:
Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Տյանը: Եզրային մրցավարներն են՝ Անդրեյ Բոդյանը եւ Վիկտոր Մարդարին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.