Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը:
Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Տյանը: Եզրային մրցավարներն են՝ Անդրեյ Բոդյանը եւ Վիկտոր Մարդարին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի
00:13 , 29 նոյեմբերի 
23:37 , 28 նոյեմբերի
22:55 , 28 նոյեմբերի 
22:54 , 28 նոյեմբերի 
21:59 , 28 նոյեմբերի
21:23 , 28 նոյեմբերի
21:05 , 28 նոյեմբերի