Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ Երեւանի «Հանրապետական» ստադիոնի հանդերձարանների մոտ հանդիպել է իր նախկին ակումբակիցներ Յակուբ Բլաշչիկովսկուն ու Լուկաշ Պիշչեկին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը լեհ ֆուտբոլիստների հետ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
Հանդիպման նախախաղային ասուլիսում Հենրիխ Մխիթարյանը հայտնել էր, որ հնարավորության դեպքում Լեհաստանի հավաքականի դեմ խաղից հետո կհանդիպի եւ կզրուցի իր նախկին ակումբակիցներ Ռոբերտ Լեւանդովսկու, Յակուբ Բլաշիկովսկու ու Լուկաշ Պիշչեկի հետ:
Հայաստան - Լեհաստան հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի