19:27 5 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ Երեւանի «Հանրապետական» ստադիոնի հանդերձարանների մոտ հանդիպել է իր նախկին ակումբակիցներ Յակուբ Բլաշչիկովսկուն ու Լուկաշ Պիշչեկին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը լեհ ֆուտբոլիստների հետ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
Հանդիպման նախախաղային ասուլիսում Հենրիխ Մխիթարյանը հայտնել էր, որ հնարավորության դեպքում Լեհաստանի հավաքականի դեմ խաղից հետո կհանդիպի եւ կզրուցի իր նախկին ակումբակիցներ Ռոբերտ Լեւանդովսկու, Յակուբ Բլաշիկովսկու ու Լուկաշ Պիշչեկի հետ:
Հայաստան - Լեհաստան հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.