19:27  ,  5 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը Լեհաստանի դեմ խաղից առաջ հանդիպել է նախկին ակումբակիցներին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ Երեւանի «Հանրապետական» ստադիոնի հանդերձարանների մոտ հանդիպել է իր նախկին ակումբակիցներ Յակուբ Բլաշչիկովսկուն ու Լուկաշ Պիշչեկին:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը լեհ ֆուտբոլիստների հետ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

Հանդիպման նախախաղային ասուլիսում Հենրիխ Մխիթարյանը հայտնել էր, որ հնարավորության դեպքում Լեհաստանի հավաքականի դեմ խաղից հետո կհանդիպի եւ կզրուցի իր նախկին ակումբակիցներ Ռոբերտ Լեւանդովսկու, Յակուբ Բլաշիկովսկու ու Լուկաշ Պիշչեկի հետ:

Հայաստան - Լեհաստան հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով