18:41  ,  5 հոկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղում: Արթուր Պետրոսյանն ընտրել է 4-2-3-1 տակտիկական սխեման:

Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Գեղամ Կադիմյան, Ռուսլան Կորյան, Տիգրան Բարսեղյան:

Փոխարինողներ. Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Էդգար Մանուչարյան, Արտակ Գրիգորյան, Արտյոմ Սիմոնյան:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 5-ին կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով