18:41 5 հոկտեմբերի, 2017Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղում: Արթուր Պետրոսյանն ընտրել է 4-2-3-1 տակտիկական սխեման:
Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Գեղամ Կադիմյան, Ռուսլան Կորյան, Տիգրան Բարսեղյան:
Փոխարինողներ. Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Էդգար Մանուչարյան, Արտակ Գրիգորյան, Արտյոմ Սիմոնյան:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 5-ին կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.