Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղում: Արթուր Պետրոսյանն ընտրել է 4-2-3-1 տակտիկական սխեման:
Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Գեղամ Կադիմյան, Ռուսլան Կորյան, Տիգրան Բարսեղյան:
Փոխարինողներ. Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Էդգար Մանուչարյան, Արտակ Գրիգորյան, Արտյոմ Սիմոնյան:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 5-ին կայանալիք խաղը կսկսվի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի
00:13 , 29 նոյեմբերի 
23:37 , 28 նոյեմբերի
22:55 , 28 նոյեմբերի 
22:54 , 28 նոյեմբերի 
21:59 , 28 նոյեմբերի
21:23 , 28 նոյեմբերի
21:05 , 28 նոյեմբերի