00:48  ,  5 հոկտեմբերի, 2017

Լեհաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը՝ Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի՝ Երեւանում կայացած նախախաղային մարզումից հետո Sport.pl-ը ներկայացրել է Ադամ Նավալկայի գլխավորած թիմի հավանական մեկնարկային կազմը Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի («Սուոնսի»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դրոտմունդ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Միխալ Պոզդան («Լեգիա»), Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), Գժեգոժ Կրիխովյակ («Վեստ Բրոմվիչ»), Կարոլ Լինետի («Սամպդորիա»), Յակուբ Բլաշչիկովսկի («Վոլֆսբուրգ»), Կամիլ Գրոսիցկի («Հալ Սիթի»), Լուկաշ Թեոդորչիկ («Անդերլեխտ»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):

Հիշեցնենք, որ Հայաստան - Լեհաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով