Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման համար Երեւան ժամանած լեհերը հոկտեմբերի 4-ին նախախաղային մարզում են անցկացրել «Հանրապետական» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեներին ներկա են եղել նաեւ հավատարմագրված լրագրողները:
Մարզմանը մասնակցել է նաեւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը նախօրեին մրսածության պատճառով չէր մարզվել Լեհաստանի հավաքականի հետ: Հայաստան ժամանած բոլոր լեհ ֆուտբոլիստներն աշխատել են առանց սահմանափակումների, գրում է sport.pl-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի