00:33 5 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման համար Երեւան ժամանած լեհերը հոկտեմբերի 4-ին նախախաղային մարզում են անցկացրել «Հանրապետական» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեներին ներկա են եղել նաեւ հավատարմագրված լրագրողները:
Մարզմանը մասնակցել է նաեւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը նախօրեին մրսածության պատճառով չէր մարզվել Լեհաստանի հավաքականի հետ: Հայաստան ժամանած բոլոր լեհ ֆուտբոլիստներն աշխատել են առանց սահմանափակումների, գրում է sport.pl-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.