Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ:
Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն անցկացրել է թեթեւ նախավարժանք եւ տակտիկական մարզում, որն ավարտվել է երկկողմանի խաղով: Մարզման առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները:
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութը եւ ֆոտոշարքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:














Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի