21:33 4 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ:
Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն անցկացրել է թեթեւ նախավարժանք եւ տակտիկական մարզում, որն ավարտվել է երկկողմանի խաղով: Մարզման առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները:
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութը եւ ֆոտոշարքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:














The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.